ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը, որը վերջին շրջանում աչքի էր ընկնում լրագրողների հետ տարաբնույթ կոնֆլիկտներով, գտնվում էր ԱԳՆ-ի շենքի հարակից սրճարաններից մեկում, երբ «Դիմադրություն» շարժումը երթ էր անում այդ ուղղությամբ։
Լրագրողի հարցին, թե ինչ գործառույթներ է իրականացնում բարձրաստիճան զինվորականը, Հովհաննիսյանը նշեց, որ այնտեղ է, քանի որ ԱԳ նախարարն իրենց «պահպանյալն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ