ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:
Նախարարը ծանոթացել է նորածինների և մայրիկների առողջությանը, նվերներ բաժանել նրանց, բժշկական անձնակազմի հետ քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում Արմինե Պետրոսյանը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել հաստատությունների սաների հետ, նվերներ բաժանել նրանց:
--00--ՀԶ