ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
ԱԺ փոխնախագահ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյան գրում է․
«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:
Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»:
--00—ԼՄ