ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
«Հակառակորդը շատ մոտ է Սյունիքի բնակավայրին, քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, ռիսկերը մեծ են, ամբողջ սահմանի երկայնքով սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ են իրականացվելու։ Կարծում եմ՝ հնարավորինս օբյեկտիվ կտարվեն աշխատանքները»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարին՝ պատգամավորը նշեց, որ քաղաքացիները, ցույցերին չմասնակցելով, պատասխանեցին ընդդիմությանը, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, և իշխող ուժը ճիշտ ճանապարհի վրա է։
«Հանրահավաքներն Արցախը պաշտպանելու համար չեն արվում, Արցախը պաշտպանելու համար կարող են ԱԺ-ում օրենքներ մշակել, բայց հիմնականում ընդդիմությունը բացակայում է նիստերից, ենթադրում եմ՝ անձնական բիզնեսների համար տարբեր երկրներ են գնում»,-հավելեց Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։