ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Եթե Քոչարյանն ու Սարգսյանը հանձնում էին Արցախը, ապա ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում, Փաշինյանի՞ն էր սպասում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ իշխանության օրակարգը եղբայրավաճառությունն է, նրանք վաճառում են եղբորը, որ մյուս եղբայրը լավ ապրի։ Մեր զրուցակցի կարծիքով` Փաշինյանը մեզ հանձնում է թուրք-ադրբեջանական տանդեմի գթասրտությանը, բայց նաև ասում է, որ խաղաղության երաշխիքներ չկան։
Ըստ պատգամավորի` Փաշինյանը պաթոլոգիկ սուտասան է, քանի որ իր ոչ մի ասածը չի արել։
Մանրամասները՝ տեսանյութում։