ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՀՀ-ում անձի պաշտամունք է հաստատվել, արգելված է կարծիք արտահայտել։ ՔՊ-ի դեմ կարծիք արտահայտողները ողջ խստությամբ պատժվում են։ Եթե երկիրը պաշտպանեին այնքան պրոֆեսիոնալ, ինչպես ՀՅԴ անդամների դեմ են պայքարում, ապա պատերազմի ժամանակ այսպիսի աղետի առաջ չէինք կանգնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դաշնակցական որոշ գործիչների՝ ՀՀ մուտք գործելու արգելքին:
«Նիկոլ Փաշինյանը փորձում է նեղ վրեժխնդրությամբ Սփյուռքը պառակտել, բռնապետի քմահաճույքով արգելվում է մարդկանց մուտքը Հայաստան: Քաղբանտարկյալների քանակով և մարդկանց մուտքի արգելքով նույնականացվում ենք Ադրբեջանի հետ, իշխանությունները համակցված գործում են»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին և ամռան ամիսներին պայքարը դադարեցնելուն՝ պատգամավորը նշեց, որ փողոցային պայքարն ամիսներ է տևում, և հնարավոր չէ առանց դադարների պայքարել, սակայն սեպտեմբերից փողոցային պայքարը վերսկսվելու է, հանձնվելու և հիասթափվելու իրավունք չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում։