ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, քանի այդ երկիրը դեռ դուրս չի բերել զորքերը Ուկրաինայից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասսը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել և հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից ապրանքներ ներմուծելուց, քանի դեռ Ռուսաստանը ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ուկրաինայից», - ասել է Թրասսը։
Նա հավելել է, որ Լոնդոնը նույնպես կշարունակի զենք մատակարարել Կիևին և կաջակցի Ուկրաինայի փորձերին՝ «Ռուսաստանին դուրս մղելու իր տարածքից»:
--00—ԼՄ