ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին, որի ընթացքում`
քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները,
ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ:
Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի համատեքստում COVAX հարթակի գործունեությանը` որպես GAVI գլոբալ դաշինքի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնության:
Մասնավորապես, բարձրացրել է անդամ պետություններին, այդ թվում` Հայաստանին COVAX հարթակի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերով ապահովելու ուշացումները և այլ խնդիրներ` ընդգծելով դեղագործական ընկերությունների հետ երկրների համար ավելի լավ պայմաններով բանակցելու կարևորությունը:
--00--ԱՀ