ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համաձայնության է եկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու վերաբերյալ, մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է տարածել ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կկայանա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները հանդիպում կունենան Հելսինկիի և Ստոկհոլմի ընդունելության հարցում Անկարայի վետոն վերացնելու թեմայով։
«Չորեքշաբթի օրը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կորոշի՝ արդյոք դաշինք հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային»,-ասել է Ստոլտենբերգը։
--00--ԱՀ