ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Ուկրաինան սկսել է հրդեհել Խերսոնի շրջանի սահմանին գտնվող ցորենի արտերը։ Այս մասին ինչպես գրում է armeniasputnik.am-ը, տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Ուղղաթիռները թռչում էին ու այրում սահմանագծին մոտ գտնվող ցորենի արտերը։ Սա նացիստական ռեժիմն է, և դա նրանց համար միևնույնն է»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։
--00--ԱՀ