ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հուլիսի 17-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվեց և հավանություն տրվեց քաղխորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի ներկայացրած՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ծավալուն փաթեթին, որ վերաբերում է կառավարման խորհրդարանական մոդելից նախագահականին անցմանը:
Քաղխորհրդի որոշմամբ՝ փաթեթը կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քննարկմանը»:
--00--ԱՀ