ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Հիսուսի արձան դնելով՝ Եկեղեցու ավանդույթին հակադրվել չի կարելի. այն ավելի կարևոր է, քան անգամ Հատիսը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Մշակույթի նախկին նախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը։
Գալստյանի համոզմամբ՝ Հիսուսի արձանի հետ կապված ամենաառանցքային հարցը Հայ առաքելական եկեղեցու տեսակետն է, ինչին մենք չենք կարող և չպետք է դեմ գնանք, քանի որ դա մեր ազգային մշակույթն է։ Ճարտարապետի բնորոշմամբ՝ եկեղեցին հարյուրամյակներ շարունակ պայքարել է հանուն իր ավանդույթի, ինչպես կաթոլիկ, այնպես էլ բյուզանդական եկեղեցիների դեմ, մշտապես փորձել են օտար մշակույթ և հավատամք պարտադրել իրեն, բայց այն մշտապես հավատարիմ է մնացել իր ավանդույթներին։
Մանրամասները՝ տեսանյութում։