ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
«Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալվում են, սկզբում կկլանեն Արցախը, հետո արդեն հաջորդ հարվածը կլինի Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատև նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորի խոսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը գրունտային է, անձրևին, ձմռանը լուրջ խնդիրներ է առաջացնելու։
«Ադրբեջանցիների կողմից հաջորդ քայլով՝ Լաչինի իրավական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թույլ չտան Արցախ մտնել, ասեն՝ պետք է վիզա ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: Իշխանության համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցավ տանք՝ ՀՀ-ն պահենք»,-նշեց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։