ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Բերձորն ու Աղավնոն վերջին տարածքները չեն լինելու, որոնք կհանձնվեն Ադրբեջանին։ Այս մասինTV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Եթե ՀՀ իշխանություններն իրենց պահում են այնպես, կարծես իրենք կապ չունեն, որովհետև Արցախի տարածքում են այդ բնակավայրերը և պատասխանատուն Արցախի իշխանություններն են ու ռուս խաղաղապահները, ապա հաջորդ զիջվող տարածքները լինելու են ՀՀ տարածքները»,- ասել է Քոչարյանը։
Մեր զրուցակցի պնդմամբ, հաշվի առնելով նաև մի շարք տարածաշրջանային զարգացումներ, այդ թվում Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը, ՀՀ-ում առաջիկայում նոր թափ կստանա հակառուսականության հերթական ալիքը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։