ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- նշել է Ալեքսանյանը։
--00—ԻԴ