ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
«Սուրմալու» առևտրի կենտրոնում փրկարարական աշխատանքները շարունակվել են, ընթանում են այն վայրում, որտեղ ենթադրաբար գտնվում է վերջին անհետ կորած քաղաքացին։ Այս մասին 24news-ին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Վերջին տվյալներով կա 16 զոհ և մեկ անհետ կորած քաղաքացի։
--00—ԻԴ