ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Լաստանավի ձեռք բերման գործընթացը շարունակվում է, ամենօրյա շփումների մեջ ենք վրացի, Փոթիի նավահանգստի գործընկերների հետ, վերջին դետալներն են ճշտվում։ Հույս ունենք՝ հարցը կլուծվի, և մենք վերջապես կաշխատացնենք լաստանավը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ լաստանավի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խնդիրը վաղուց կա։ «30 տարի է, որ Վերին Լարսի այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհ չունենք։ Եթե հեշտ գործընթաց լիներ, ավելի վաղ կիրականացվեր»,- ասել է Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ լաստանավի առավելությունն այն է, որ կունենանք կայուն լաստանավային և երկաթգծային հաղոդակցություն Հայաստան և Եվրասիական երկաթուղային համակարգի միջև, որը թույլ կտա զարգացնել ծանր արդյունաբերությունը:
Անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին՝ նախարարը նշեց, որ գործ ունենք քաղաքակրթային խնդրի հետ, օրենք և կարգապահություն չսիրող ազգ ենք, դա արտահայտվում է ամեն հարցում՝ կարմիր լույսի տակ անցնել, ամրագոտի չկապել, և այլն. «Որպես ազգ պետք է դուրս գանք մեր կոմֆորտ զոնայից, պետք է օրենքները հարգենք, դիսցիպլինային ուշադրություն դարձնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։