ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, երեկ՝ ժամը 22:40-ին, բախվել են Երեւանի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Յ.-ի վարած BMW մակնիշի, 21-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota մակնիշի եւ 27-ամյա Հայկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու նրա ուղեւոր` 57-ամյա Արմենուհի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
--00--ԱՀ