ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր օրինագիծ, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:
Նախագծի հիմնավորումներում նշված է, որ գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով:
Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում՝ 35.000-45.000 դրամ չափով, ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում՝ 5 մլն դրամ չափով:
--00—ԶՀ