ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 31-ին Բրյուսելում։
Այս մասին 24News-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ են վարել մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։
Արդեն մայիսի 23-ին պետությունների ղեկավարները հրամանագրեր են ստորագրել՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։
Հայկական հանձնաժողովը ղեկավարում էր Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական հանձնաժողովը՝ Շահին Մուստաֆաևը։
Հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ երկու երկրների սահմանին։
--00—ԶՀ