ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռուսաստանը կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումները այն երկրներ, որոնք ռուսական նավթի գնի վերին շեմ են սահմանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ըստ նրա՝ հիմա աշխարհում ԱՄՆ-ի առաջարկով քննարկվում է նավթի գների աճը պահելու և Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու համար նման սահմանի ներդրումը։
«Ինչ վերաբերում է գնային շեմին, եթե նրանք դա սահմանեն, մենք պարզապես չենք մատակարարի մեր նավթն ու նավթամթերքը այնպիսի ընկերություններին կամ երկրներին, որոնք սահմանափակումներ են դնում, քանի որ մենք չենք աշխատի ոչ շուկայական պայմաններով»,- ասել է Նովակը։
--00—ԶՀ