ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԱՄՆ-ն արգելք է սահմանում ռուսական նավթի և գազի ներմուծման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենը։
«ԱՄՆ-ը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքին»։
Բայդենը նշել է, որ ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այս քայլին։
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։
--00--ԱՀ