ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանը նախատեսում է առաջիկայում Սյունիքում պատերազմ սկսել։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի, Ադրբեջանը նաև կարող է հարվածել Վարդենիսին, Վայոց Ձորի մարզին։ «Այն, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայտարարեց, որ միջանցք չի լինելու, նման էր «Արցախը Հայաստան է և վերջ» վերջնագրին։
Մեզ պատերազմ է մոտենում։ Ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան, մեկ օր շուտ վռնդի նրան (Նիկոլ Փաշինյանին - խմբ.)», - նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ