ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ուղղությամբ մոտ 1 ժամ է՝ կրակոցները դադարել են։ Այս մասին 24News-ին ասաց համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
Նա նշեց, որ 1 ժամ է՝ կրակոցներ չեն լսվում համայնքում, հանգիստ է։
Ավելի վաղ Յոլյանը 24News-ին ասել էր, որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում նաև հայկական Սեւ լճի տարածքից, ուր ներխուժել ու դիրքավորվել է անցյալ տարվա մայիսից։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ