ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները շարունակվում են։ Այս մասին 24News-ին ասաց համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի, գնդացիր և այլ զինատեսակներ։
Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով՝ քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ