ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Գորիսիս փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Գորիսում այս պահին լսվում են թշնամու հրետակոծությունների ձայները, իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում:
Մեզ հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետը նշեց, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծությունների արդյունքում Վերիշենում և Ակներում 4 բնակելի տներ են վնասվել: Բնակչության շրջանում տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ջոկատ է կազմել և հենց երեկ մեկնել է սահման:
--00—ԶՀ