ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը:
«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասված է հրապարակման մեջ:
--00—ԶՀ