ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացրեց 24News-ի թղթակիցը:
Պատգամավոր Սարգիս Խանդանյանից փորձեցինք ճշտել, թե հանդիպումը պայմանավորվա՞ծ է սահմանային իրավիճակով և ինչ հարցեր են քննարկվելու, վերջինս չմանրամասնեց՝ արձագանքելով, որ ենթադրվում է՝ այդ հարցերն են քննարկվելու:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 16:30-ին ԱԺ -ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարցուպատասխան, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ