ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած որոշ շրջաններ: Հայտնում են ԱԳՆ-ից։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Ջերմուկ քաղաքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
--00--ԱՀ