ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Գերմանիայի ՆԳՆ-ն նամակ է հղել ՈւԵՖԱ-ին պահանջելով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին հեռացնել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է armsport.am-ը, գրում է Spiegel-ը։
«Ոչ միայն Ռուսաստանը, այլև Բելառուսը որպես հիմնական դաշնակից պետք է դուրս մնա միջազգային բոլոր ֆուտբոլային հանդիպումներից և մրցաշարերից։ Բոլոր հանցագործները պետք է զրկված լինեն սպորտով զբաղվելու, դրա վրա ազդեցություն ունենալ կամ այլ կերպ ներկայացնելու հնարավորությունից։ Ֆուտբոլը պետք է արդարացնի իր պատասխանատու դերը և միասնական դիրքորոշում ցուցաբերի մարդու իրավունքների ոտնահարման դեմ»,- ասված է նամակում։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 մարզադաշտերում։
Ավելի վաղ Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից պահանջել էր չեղարկել Ռուսաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը։
--00--ԱՀ