ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների հետ առաջիկա համատեղ թռիչքա-մարտավարական վարժանքների մասին։
Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարժանքները կանցկացվեն 2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը։
--00—ՅՄ