ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին։ Այս մասին թուրք առաջնորդը լրագրողներին ասել է Ուզբեկստան կատարած այցից հետո, գրում է A Haber-ը։
«Պարոն Իլհամից ստացած տեղեկությունների համաձայն, մեր ադրբեջանցի եղբայրներն այս պահին գտնվում են ապահով վիճակում»,- ասել է Էրդողանը, փոխանցում է rbc.ru-ն։
--00—ԻԴ