ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե իբր աշխարհն ընկալում էր մեզ իբրև «ազգ-նահատակ», իսկ «ազգ-բանակ» կոնցեպտը կոնֆլիկտագեն էր, մեղավոր է դարձնում ողջ ժողովրդի սեփական ձախողումների համար ու բավարարում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի պահանջները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ Զաքարյանի, «ազգ-բանակ» կոնցեպտը ոչ թե նշանակում է, որ պետք է պատերազմել բոլորի դեմ, այլ որ պետք է ամեն ոլորտում ուշադրություն դարձնել մեր անվտանգային մարտահրավերներին, դարձնել դա գերակա ուղղություն, որովհետև այդպես է պարտադրում մեր անվտանգությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ