ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 44 հասցեի մոտ դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչը՝ 33-ամյա Մխիթար Ս․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ Մխիթար Ս․-ն նշված հասցեի մոտ հոսանքահարվել և տեղում մահացել է։ Նա աշխատում էր «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ում։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
--00—ԼՄ