ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը, մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ անզեն ռազմագերիներին, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:
«Եվս մեկ սարսափազդու տեսանյութ, որտեղ ցուցադրվում է գերիների գնդակահարություն: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննվի, իսկ մեղավորներն էլ՝ պատժվեն», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է նա:
--00--ՀԱ