ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած մոպեդի և ավտոմեքենաների բախման փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Սամվել Խանումյանը իր վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով Մաշտոցի պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչներ Գոռ Գևորգյանին պատկանող կայանված Toyota մակնիշի և 31-ամյա Էմին Սահակյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
--00--ԱՀ