ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մայիսի 2-ին մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմանում Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և առանց համարանիշի մոպեդը։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով նյութեր են նասխապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է «BMW»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։