ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է՝ առաջնորդվելով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով:
Նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝
նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75.000 ՀՀ դրամ,
կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով,
*առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,60% և 2,24%,
*ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 16,9 մլրդ ՀՀ դրամով,
*գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը 6,6 մլրդ ՀՀ դրամով:
--00—ԼՄ