ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է Anadolu գործակալությունը:
«Մենք (խմբ.է՝ թուրքական իշխանությունները) կհամակարգենք ջանքերը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, որպեսզի այցը կայանա առաջիկայում»,- ասել է Չավուշօղլուն։
Մակրոնի այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։