ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռը, այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր: Որպես առաջնային՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացնում:
Որպեսզի բնակչի որևէ հարց անպատասխան չմնա՝ փոխքաղաքապետը հանձնարարեց հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրներն ու փուլ առ փուլ լուծումներ տալ դրանց:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԻԴ