ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի սամբիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Այսօր պայքարի մեջ են մտել երիտասարդ տարիքի մարզիկ-մարզուհիները: Մերոնցից բրոնզե մեդալ են նվաճել` աղջիկներից 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, տղաներից` 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:
Այդպիսով, Հայաստանի սամբիստներն աշխարհի 2022թ երիտասարդական առաջնության ընթացքում ընդհանրապես նվաճել են 20 մեդալ,այդ թվում 1 ոսկի, 2` արծաթ, 17`բրոնզ:
--00—ԱՊ