ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է իր հայ գործընկեր Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Այս մասին նա ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։
Թուրք նախարարի խոսքով, հանդիպման ժամկետի և մանրամասների քննարկումը կարող է տեղի ունենալ Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
--00—ԱՊ