ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հոկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում մարզի բնակիչը՝ 28-ամյա Ռազմիկ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս.-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ, գրում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, իսկ հոտի մեջ մխրճվելու արդյունքում 18 գլուխ ոչխար սատկել է, Opel-ը մասամբ կողաշրջվել է։
Պարզում է ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։
--00—ԼՄ