ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։
Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու՝ իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- թվիրթերյան միկրոբլոգում գրել է Բայրամովը։
--00—ԼՄ