ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական թվիթերի էջից։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությամբ ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկմանը։
Արդյունավետ քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ-ի համագործակցության օրակարգի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան շրջանին վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ