ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Հոկտեմբերի 30-ի գիշերը պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները Վանաձորի Նարեկացու փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել 31-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենան։
Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել։ Վարորդը, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ