ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից:
«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ` այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս»,-գրել է նախարար Քերոբյանը:
--00--ԱՀ