ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Դեկտեմբերի 3-ին վիրավորված զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ նրա՝ զինծառայողի վիճակը, սակայն, կայունացել է, նկատվում է որոշակի դրական դինամիկա:
Ավելի վաղ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում էր ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ