ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ընթացքում։
Շոյգուն նշել է, որ Մոսկվան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատմամբ և դրա համար ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը։
Ռուս պաշտոնյան հավելել է նաև, որ ՌԴ-ն հատուկ կարևորություն է տալիս երկկողմանի համագործակցությանը և ՀՀ ՊՆ ԶՈւ ներուժի զարգացմանը։
Նախարարները հաստատել են նաև 2023 թվականին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության պլանը։
--00—ՅՄ