ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսերով, սակայն, դա կարող է տեղի ունենալ ԱՊՀ ոչ պաշտոնական ամանորյա գագաթնաժողովի ժամանակ, որտեղ երկրների ղեկավարներն առնվազն շփվելու հնարավորություն կունենան։
--00—ՅՄ